Հայաստանում բացվել է մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան

Առողջապահության նախարարության պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կայացել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկայի բացման արարողությունը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մանկական պալիատիվ բժշկական օգնությունը կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների տրամադրումն է շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը: Կլինիկան ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետները

վերապատրաստված բժիշկներ, հոգեբաններ, բուժքույրեր: Բաժանմունքը նախատեսված է 5 մահճակալի համար:

Բացման խոսքում Անահիտ Ավանեսյանը նշել է, որ չնայած ամեն բան արվում է երեխաների առողջ մանկությունն ապահովելու համար, լինում են բացառիկ դեպքեր, երբ բժիշկներն անգամ անզոր են, իսկ նման դեպքերում կարևոր է, որ երեխաները լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ, առանց ցավի, ընտանեկան միջավայրում:

«Շատ հուզիչ առիթ է: Նման կլինիկայի առկայությունը կարևոր է: Ակնհայտ է այն հոգին ու սերը, որ ներդրվել է բաժանմունքը ստեղծելիս, որպեսզի երեխաները մի պահ կտրվեն իրենց հիվանդությունից և շարունակեն խաղալ, սեր ու հոգատարություն զգալ»,-ասել է առողջապահության նախարարը:

Անահիտ Ավանեսյանն Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, Տավուշի թեմի առաջնորդ, «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ շրջել է պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքում, ծանոթացել երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին:

Միջոցառման վերջում ներկաները նշել են, թեև նման բաժանմունք ունենալը կարևոր է, այնուամենայնիվ, հույս ունեն` երեխաների համար նախատեսված մահճակալներն ազատ կմնան:

Կլինիկայի կառուցումը նախաձեռնել և ֆինանսավորել է «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան է բերվել կոկաին տեսակի թմրամիջոցի խմբաքանակ (տեսանյութ)

Հաջորդը

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործով եւս 7 անձի գործ ուղարկվել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Օդանավակայանում երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝…
Դիտել

ՄԻՊ-ը գերիների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այսօր պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին,…
Դիտել

ՔՊ-ն առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստան Բադասյանը տեղեկացնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ,…
Դիտել

Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների. Նիկոլ Փաշինյան

Ղազախստանում միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունն առաջացնում է անհանգստություն ու մտահոգություն: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share