Հայաստանում գնաճը նվազել է․ԿԲ նախագահ

2022 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և տարեվերջին կազմել է 8.3 տոկոս: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«2022 թվականի վերջին համաշխարհային և Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը շարունակվել է, համաշխարհային գնաճը ևս նվազում է՝ պայմանավորված որոշ հումքային և պարենային ապրանքների գների նվազմամբ, այնուամենայնիվ հարաբերականորեն ընդլայնված պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում դեռևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները, դա կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկայում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալում ենք գնաճային ազդեցությունների թուլացում»,- նշել է ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանի խոսքով 2022 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվել է, որին շարունակել է նպաստել ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը։

«Միաժամանակ պահպանվել են արտահանման և ՀՆԱ-ի ներուժի ավելացման դրական միտումները՝ ծառայությունների և արդյունաբերության ճյուղերում: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի աժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ-ում ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը դեռևս պահպանվում է աշխատուժի շուկայում և նպաստում աշխատավարձերի և առանձին ապրանքների և ծառայությունների գների աճին: Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գների կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավակային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:  Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում՝ խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,- նշել է Մարտին Գակստյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թեքսասի հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը

Հաջորդը

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով․ ԿԲ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը…
Դիտել

Վրդովված եմ Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ քաղաքների ուղղությամբ զանգվածային հրետանային կրակ բացելու հաղորդագրություններով. Ջեքի Սփիր

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը հրետակոծում…
Դիտել

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Հունիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 05:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…
Դիտել

Պապը ձեռքով հարվածել է իր 6-ամյա թոռան դեմքին, վերջինս մի քանի օր անց մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share