Հայտնի են Բրյուսելի եռակողմ հանդիպման մանրամասները. ի՞նչ են պայմանավորվել կողմերը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բրյուսելում ավարտվել է եռակողմ հանդիպումը

Հաջորդը

Կողմերն առաջընթաց են գրանցել նաև համապարփակ խաղաղության հաստատման հարցում. Շառլ Միշել

Առնչվող նյութեր
Դիտել

«ՀայԲույս 2022» փառատոնին պատրաստվեց խաղաղության ամենաերկար բրդուճը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 8-րդ անգամ տեղի ունեցավ հայկական բույսերին նվիրված «ՀայԲույս» փառատոնը։ Փառատոնին մասնակցում էին մեծ մասամբ…
Դիտել

Անօթևան ընտանիքները ԼՂ-ից կտեղափոխվեն ՀՀ

Արցախի տեդեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների…
Դիտել

Վրաստանի վարչապետն արձագանքել է ՌԴ կողմից վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ քննադատություններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնց դուր չի եկել Վրաստանի քաղաքացիների համար վիզաները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share