Հայտնի է երբ կգումարվի սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը կգումարվի առաջիկա շաբաթների ընթացքում:

«Հիմա ակտիվորեն աշխատում ենք, որ վարչապետի հրամանը իրագործվի, այսինքն՝ ձևավորվի այն խորհուրդը, որտեղ կլինեն և խորհրդարանական ընդդիմության, և իշխանության ներկայացուցիչներ, կլինեն հասարակական կազմակերպություններ։ Արդեն մրցույթը հայտարարել ենք, շուտով կամփոփենք մրցույցի արդյունքները, դուք կիմանաք, թե որ հասարակական գործիչներն են այնտեղ տեղ գտնելու, որ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, ես ունեմ իմ հստակ հայցեակարգային մոտեցումները, բայց թույլ տվեք հիմա դրանք չարտահայտել, որովհետև հույս ունեմ, որ խորհրդի նիստը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում, և ես չեմ ուզում կանխորոշել քննարկումները»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Կարեն Անդրեասյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկուշաբթի կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը

Հաջորդը

Մեկնարկում են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Գուցե դա նրա անձնական ողբերգությունն է. Դենիս Ավտոնոմով (տեսանյութ)

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն անդրադարձել է վերջին շրջանում բավական հաճախ քննարկվող Մոսկվայի կողմից միութենական պետության…
Դիտել

Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները ներկա են եղել Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենում Կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը։ Կոմպոզիտորին վերջին հրաժեշտն են տվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share