Հայտնի է, թե որտեղ են անցկացվելու ՀԱՊԿ 2023 թվականին նախատեսված զորավարժությունները

Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն հայտարարել է, որ սեպտեմբերին Բելառուսի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ 2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը։

Նա շեշտել է, որ իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում «բավականին բարդ է և հակասական»։

2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության ժամանակ երկրում տեղի կունենա Եվրասիական անվտանգության միջազգային համաժողով, ակնկալվում է արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, Անվտանգության խորհրդի քարտուղարների մակարդակով լայն երկխոսություն ՀԱՊԿ-Չինաստան թեմայով:

Նա հաստատել է նաև ավելի վաղ ծրագրված տարածքային պաշտպանության զորավարժությունների անցկացումը 2023 թվականի առաջին եռամսյակում։

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը մերժել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանում, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջամայկայում 80 մլն դոլարի կոկաին են առգրավել

Հաջորդը

Մահացել է իտալացի կինոաստղ Ջինա Լոլոբրիջիդան

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը Լիտվայի պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները

Նոյեմբերի 9-ին Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share