Հանդիպումը ընդհանուր առմամբ շատ դրակն էր․Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչում կայացած եռակողմ հանդիպումն ու քննարկումն ընդհանուր առմամբ գնահատեց շատ դրական գնահատեց։ Նիկոլ Փաշինյանի խոսքով եթե այս հանդիպման հիման վրա հնարավոր լինի զրույցի որոշակի դինամիկա ստեղծել, ապա կարելի է կոնկրետ արդյունքներ ակնկալել:

«Ուզում եմ հաստատել, որ մենք ունեցանք շատ դրական հանդիպում, զրույց, մենք փաստացի քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը: Սա հանդիպում էր՝ ոչ թե խնդիրները թաքցնելու համար, այլ սա հանդիպում էր, որտեղ մենք բաց քննարկեցինք բոլոր հարցերը: Եվ ուզում եմ նշել, որ շատ դրական է, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, պարզվեց, որ որոշ հարցերում մենք տարընթերցումներ չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ: Ես ուզում եմ ասել, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում մենք արձանագրեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու այդ կոմունիկացիաները»,- ընդգծեց Փաշինյանը:

Կողմերը քննարկել են նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելու թեման, նաև ընդունել եռակողմ հայտարարություն: «Դրանքում ֆիքսել ենք, որ մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծել անվտանգության և կայունության մեխանիզմներ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինն ամփոփել է եռակողմ հանդիպումը

Հաջորդը

Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը 2009-2010 թվականներին աշխատել է…
Դիտել

Գազալցակայանները կտուգանվեն չվկայագրված գազաբալոնները լիցքավորելու պարագայում

Հայաստանում օգոստոսի 1-ից   տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից…
Դիտել

Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև այգու հիմնանորոգված հատվածը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share