Հանրային տրանսպորտի սրահները կմաքրվեն զարդերից եւ խաղալիքներից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի սրահները զարդերով ու խաղալիքներով զարդարողները կենթարկվեն պատասխանատվության։

«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլեւայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները եւ վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։ Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության»,-ֆեյբուքում գրել է Կարապետյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հաջորդը

Օգնության են հասել ջրափրկարարները

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հաշիմյան թագավորության Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հորդանանի…
Դիտել

ՀՀ 60 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի ժամանակ․ ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջին հարձակման հետևանքով հայկական դիրքային կորուստներին՝…
Դիտել

«Արդար Հայաստան» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ Քիչ առաջ ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության կառավարման խորհուրդը որոշում ընդունեց մասնակցել արտահերթ խորհրդարանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share