Հանրությունը հաճախ արդարադատության համակարգից հիասթափություն է ապրում․ Կարեն Անդրեասյան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կառավարության նիստին հայտարարել է, թե 2018-ի հեղափոխությունից հետո դատական իշխանությունում շատ բան է փոխվել․

«Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսելիս խոսում էինք կաշառքի, սակագների և բացառապես մեծ, համատարած կոռուպցիոն երևույթների մասին, հեղափոխությունից հետո ինչ-որ մի շրջան խոսակցություն կար, որ դատական իշխանությունն անկախ է գործադիր և օրենսդիր իշխանությունից, բայց անկախ չէ որոշ կապերից, հիմա արդեն խոսում ենք ձգձգումներից և ուշացումներից, որոնք նույնպես արդարացում չունեն»,-ասաց ԲԴԽ նախագահը։ 

Ըստ Անդրեասյանի՝ հանրությունը հաճախ արդարադատության համակարգից հիասթափություն է ապրում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Նա օբյեկտիվ պատճառների թվին դասեց դատական գործերի քննության ձգձգվող ժամկետները. 

«Հանրային ընկալման հարց է, երբ կոռուպցիոն գործերը տարիներ շարունակ պատասխան չեն ստանում։ Ուղղակի այստեղ կա բացատրություն և արդարացում՝ դատավորների սահմանափակ քանակ»,-նշեց Անդրեասյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվս մեկ ընդդիմադիր պատգամավոր զրկվեց անձեռնմխելիությունից

Հաջորդը

Մշտապես պետք է ունենալ վաղն ավելի լավը դառնալու ձգտում․ Հասմիկ Ափրեյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ

35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային…
Դիտել

16 տարեկանների անձնագրերը կդառնան վճարովի

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում։ Մասնավորապես, այսօր կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, ըստ որի առաջարկվում…
Դիտել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ

Գորիսում և Կոռնիձորում արդեն իսկ բազմաթիվ կամավորներ են ներգրավված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share