ՀԲ-ն գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8 տոկոս, որն ամենաբարձրն է տարածաշրջանում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Համաշխարհային բանկը հրապարակել է գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (հունվար, 2023): Զեկույցը կանխատեսում է, որ համաշխարհային աճը կտրուկ դանդաղելու է բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։ 2023-ին այն կդանդաղի մինչև 1.7% (6 ամիս առաջ ակնկալվող 3%-ից), 2024-ին կհասնի 2,5%-ի: 

Կոնկրետ Հայաստանի համար Համաշխարհային բանկը գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8%, որն ամենաբարձրն է Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ 

2023 թվականին մեր երկրի համար ՀԲ-ն կանխատեսում է 4.1%, իսկ 2024 թվականին՝ 4.8% տնտեսական աճ։ Այս կանխատեսումները ցածր են կառավարության ծրագրում և այս տարվա բյուջեի նախագծում ֆիքսված թիրախներից (նվազագույն թիրախը 7% է)։
Սակայն հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկը դեռ անցած տարվա կեսին 2022 թվականի համար կանխատեսում էր ընդամենը 2.5% աճ և այժմ վերանայել է դեպի վերև՝ 7.3 տոկոսային կետով»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Հաջորդը

Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է գործուղել 100 զինծառայող. ՊՆ

Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական…
Դիտել

Ուխտավորներն այցելել են Դադիվանք եւ Ամարաս

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնել է…
Դիտել

Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Գեղամ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share