Հենց Արևմուտքը հայտնվեց հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրները․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում չեն կարծում, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը փակուղի է մտել, պատասխանել է. 

«Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ։ Խաղաղության և օգնության կոչերի հետևում՝ ռեալ իրավիճակում, հակառակ քայլեր ենք տեսնում Արևմուտքի կողմից»։

Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքների խոսքերը, թե հնարավոր է խաղաղության հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և որ այն ընթացքի մեջ է, ասել է.

«Եկեք մեկաբանանք ոչ թե հնարավորությունները, այլ ռեալ, եղած գործերը։ Մենք բաց ենք մեկնաբանությունների համար, բայց դեռևս մեկնաբանելու բան չկա»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը

Հաջորդը

Ես առաջին անգամը չէ, որ լսում եմ, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից․ Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի են ունեցել Խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 25-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով: Լսումներին  մասնակցել են…
Դիտել

Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն ջանքեր գործադրել Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններ սկսելու համար

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում առաջիկա ամիսներին ուկրաինական ճգնաժամի սրումը, ուստի ինտենսիվ ջանքեր կգործադրեն՝ այն բանակցությունների միջոցով կարգավորելու համար։ «Արմենպրես»-ի…
Դիտել

«Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը։ «Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրված են նաև «Հայաստան» խմբակցության…
Դիտել

Արցախի նախագահի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share