ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի մասնակցությունը ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 28-29-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշեց, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ է դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։ Նշվեց, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, այս տարվա մարտին Արցախում մարդասիրական ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի քայլերը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը  և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների վերահաստատումը։

Աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց վերջինիս գործունեությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորվեց նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի  հասցեագրման գործում։

Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Քննարկվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել

Հաջորդը

Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը հիվանդանոցում մահացել է

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանը անկեղծ չէ համագործակցության և կայունության հարցերում. Չավուշօղլու

Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է միայն տարածաշրջանում համագործակցության և կայունության նկատմամբ Երևանի անկեղծ մոտեցման դեպքում: Այս մասին…
Դիտել

Հայության դարավոր իղձին ազգային միասնությանը ես չեմ հավատացել ու չեմ հավատում. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը. «Հայության դարավոր իղձին ազգային միասնությանը ես չեմ հավատացել ու չեմ հավատում։ Այդ միասնությունը…
Դիտել

ՀՀ ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաօրինական արարքներից

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ակցիաների մասնակիցներին հորդորելով զերծ մնալ հակաօրինական արարքներից: «Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share