ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների պատվիրակությանը

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը:

Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ համերաշխության, ինչպես նաև նրանց հայանպաստ շարունակական ու ակտիվ գործունեության համար։

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ տնտեսական, խորհրդարանական ու ապակենտրոնացված համագործակցության շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականներն ու սկզբունքային դիրքորոշումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառեն «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցները

Հաջորդը

Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի.Արման Թաթոյան

Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար,…
Դիտել

Սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն դեռ չկա. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը  հայտարարել է, որ եթե սահմանազատման վերաբերյալ կողմերի միջև արձանագրվի պայմանավորվածություն, այդ մասին երկուստեք…
Դիտել

15 նոր տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք

Երևանի քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանից տեղեկացնում…
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում

Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share