ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:

Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ:

Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին:

Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը:

Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵկ-ը սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը 23-24-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊՆ-ն ընդունել է Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությանը

Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը` Ազգային գվարդիայի հրամանատար,…
Դիտել

Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը…
Դիտել

Ռուսաստանը խաղաղապահ առաքելության վերաբերյալ առաջարկներ դեռ չի ստացել. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիայի ֆոնին խաղաղապահ առաքելության վերաբերյալ Հայաստանից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share