ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը իրանական կողմի հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մեխանիզմները, ոլորտում գործող օրենսդրությունը, հարկային ու մաքսային կարգավորումները։

Քննարկվել են հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության (ձկնաբուծութուն, ջերմոցաշինություն և այգեգործություն) և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելու հեռանկարով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան

Հաջորդը

Երևանում ուժեղ քամին վնասներ է հասցրել

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանական օրաթերթը պատասխանել է Ալիեւին

Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30…
Դիտել

Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին. Միրզոյան

«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին ԵԽ դարակազմիկ որոշման համար: Սա պատմական…
Դիտել

Ադրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին. ՀՀ ԱԳ նախարար

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Հանդիպման ընթացքում…
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է բանկերի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հանդիպել է տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share