ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են. Արման Թաթոյան

Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում:Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»,- գրել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայի հայ բժիշկները իրենց ներդրումն են ունենալու վիրավոր հայ զինծառայողների բուժման գործում

Հաջորդը

ԵԽ ֆրանսիացի անդամների հրավերով Զինվորի տան տնօրենն ու ԵՊԲՀ ռեկտորը կմեկնեն Փարիզ

Առնչվող նյութեր
Դիտել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը…
Դիտել

Ազգային անվտանգությունը պահանջում է, որ ԱՄՆ-ը կապեր պահպանի Ռուսաստանի հետ․ Պետդեպ

Միացյալ Նահանգները կարծում է, որ իր ազգային անվտանգության շահերը պահանջում են, որ Վաշինգտոնը շարունակի իր շփումները Ռուսաստանի հետ՝…
Դիտել

Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը

«Միացյալ Թագավորության կառավարությունը, այդ թվում՝ Վիեննայում ԵԱՀԿ-ում մեր միջնորդության ժամանակ, հստակ հասկացրել է, որ զինված ուժերը պետք է…
Դիտել

Ադրբեջանական կողմի այս գործողությունները՝ հայության նկատմամբ ատելության և թշնամանքի վառ օրինակներից են․ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու վերաբերյալ «Ցնցված ենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share