ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ին եւ Վրաստանին գերիների վերադարձման համար. Մանե Գեւորգյան

Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադառնալով Ադրբեջանից 15 ռազմագերիների վերադարձին։

«ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար»,- նշել է Մանե Գեւորգյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրո-2020․ Ուելս- Շվեյցարիա

Հաջորդը

Եվրո-2020 Բելգիան ջախջախեց Ռուսաստանին

Առնչվող նյութեր
Սերժ
Դիտել

Սերժ Սարգսյանը Արցախի թեմայով բանախոսությամբ է հանդես եկել

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում՝ «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բաց բանախոսությամբ է…
Դիտել

Ալեսանդրո Սաֆինայի երեւանյան մենահամերգն ու հանդիսատեսի բուռն արձագանքը (լուսանկարներ)

Փետրվարյան ցրտաշունչ Երևանում սիրո երգերով ելույթ ունեցավ մոլորակի ամենահայտնի տենորներից մեկը՝ Ալեսանդրո Սաֆինան: Փետրվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում…
Դիտել

Մենք 40 հոգուց բաղկացած դիտորդական կարողություն ենք տեղակայում հայ – ադրբեջանական սահմանի երկայնքով․Ժոզեպ Բորել

Եվրամիության արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայացած նիստում հաստատել են Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Արտաքին հարաբերությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share