ՀՀ ՄԻՊ աշխատանքային խումբը հրապարակել է Ներքին Հանդում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները

Սյունիքի մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված ՀՀ ՄԻՊ աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:

«Փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը Սյունիքի մեր մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդի վարչական ղեկավարի հետ։

Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի և բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները և փաստագրել է բնակիչների իրավունքների իրացման խնդիրները:

Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։

Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։

Թեպետ գյուղում չկար խուճապային տրամադրություններ, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են եղել ստեղծված իրավիճակի հետ կապված:Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը և ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։

Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզպետարանի և այլ իրավասու պաշտոնատար անձանց հետ:Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարությանը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետամուտ լինել սահմանամերձ բնակավայրերի, այդ թվում՝ Ներքին Հանդի բնակիչների խնդիրների լուծման հարցերին»,- նշված է ՄԻՊ տարածած հազորդագրությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

Հաջորդը

Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու. Հրաչյա Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից։ Այս մասին Թվիթերում գրել է Արցախի…
Դիտել

Ձերբակալվել են «օրենքով գողեր»

ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու,…
Դիտել

Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ։…
Դիտել

Արմեն Գրիգորյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային օրակարգի հարցեր

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share