ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը

Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55- ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության եւ թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետեւանքն է։ Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ տարածած հայտարարությունում։

«Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ խաղաղ բնակչի սպանությունը, նրա կյանքի իրավունքի բացահայտ դիտավորությամբ անօրինական խախտում է:

Այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները», -նշված է Արման Թաոյանի տարածած հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հաջորդը

Ավտոմեքենան բախվել է բնակելի տան պատին և բռնկվել

Առնչվող նյութեր
Դիտել

Կիպրոսը և Ֆրանսիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Նոյեմբերի 14-ից 18-ը Կիպրոսում անցկացվել են Bold Wings – 2022 կոչվող զորավարժությունները Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի և Ֆրանսիայի…
Դիտել

Հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը երեք անգամ ավելի շատ շահույթ են ունեցել․ Բաբկեն Թունյան

Modex վերլուծական կենտրոնի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո),…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share