ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացից։

Ըստ Միրզոյանի՝ մի կողմից կա խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց, մյուս կողմից Ադրբեջանի՝ գնալով սրվող հռետորաբանություն ու ագրեսիվ գործողություններ. «Վերջին շրջանում ավելի են սրվել թե հայատյացության քարոզը, թե ուղիղ սպառնալիքները։ Հիշում եք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց անգամ, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում 29 հազար կմ-ի վրա հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Այս ուլտիմատիվ կեցվածքը, հռետորաբանությունը կա, և, միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկները, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր արձագանքն ու առաջարկները»։

Ըստ Միրզոյանի՝ ագրեսիվ կեցվածքը ոչ թե նպաստում է խաղաղության գործընթացին, այլ խոչընդոտներ է ստեղծում։

Նախարարը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, և կարգավորումները տեղ են գտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Միրզոյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

Հաջորդը

«Օտար ներկայությունը չի կարող ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում». Իրան փոխարտգործնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն…
Դիտել

ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ Արցախում հերքում են Ադրբեջանի տարածած լուրը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում…
Դիտել

Կշարունակենք խրախուսել երկխոսությունը ԱՄՆ Պետդեպը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար՝ ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share