ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն, ամփոփելով մարզական տարին, ներկայացրել է տարվա ընթացքում հայ մարզիկների նշանակալի նվաճումները, ինչպես նաև անդրադարձել հաջորդ տարվա ընթացքում սպորտի զարգացմանը միտված պետական միջոցառումներին, մարզադպրոցների կառուցման և վերակառուցման ծրագրերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ելույթով, իր խոսքում նշելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավորությունների սահմաններում շարունակելու է խթանել հայկական սպորտի զարգացումը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով 10 լավագույն մարզիկներին հանձնել է մրցանակները։ Իր խոսքում նախագահը մասնավորապես ասել է.

«Ես սպորտի շատ մեծ սիրահար եմ։ Իմ տարիքն ինչքան որ կա, այդքան ես սպորտի մեջ եմ։ Այդպիսի ընտանիքում եմ մեծացել և դաստիարակվել։ 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական առաջնությունից սկսած կարող եմ առանձին սպորտային դրվագներ պատմել։

Մեծ հպարտություն եմ զգում, որ մենք կարողացել ենք ձեր շնորհիվ այս ծանր տարվա ընթացքում իսկապես գլուխներս բարձր և մեջքներս ուղիղ կանգնել՝ հպարտանալով ձեր հաջողություններով։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ աշխարհի տարբեր անկյուններում մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր եք պահել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հաջորդը

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Ալ-Նասրի ֆուտբոլիստ

Առնչվող նյութեր
Դիտել

«Վրացական երազանքը» ստորագրում է ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջարկած փաստաթուղթը

Այսօր «Վրացական երազանքը» հրապարակայնորեն ստորագրում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը: Խոսքը…
Դիտել

Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ. Բեգլարյան

Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն թեմաներն ու միջազգային ձևաչափը պետք է նախապես որոշվեն։ Այս…
Դիտել

Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։ Հրամանատարները զինծառայողներին հորդորել…
Դիտել

Քննարկվել են Կուբայի հետ մաքսային գործակցության զարգացման հարցեր

Հոկտեմբերի 21-22-ը Մոսկվայում նախատեսված Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share