ՀՀ-ում ստացված վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ-ի կողմից. Պետդուման նախագիծ է ընդունել

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել Ռուսաստանի Դաշնության կողմից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այս նախագծի ընդունմամբ կլուծվի մի քանի տարի բարձրացվող խնդիրը, որի պատճառով ՀՀ-ում ստացված վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում։

Նշենք, որ մինչ այս, հայկական վարորդական իրավունքի վկայականներով հայ վարորդները իրավունք չունեին Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնել և ստիպված էին դիմել ռուսական վարորդական իրավունքի վկայականների ստացման համար, որը լրացուցիչ ֆինանսական ծախսեր և այլ խնդիրներ էր ստեղծում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Հաջորդը

Ուժեղ քամու և առատ անձրևի պատճառով Արցախի Ասկերանի շրջանը մեծ վնասներ է կրել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 11-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը, որն այս տարի կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share