ՀՀ ՏԿԵ նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները Ֆինլանդիայում են

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները հանքարդյունաբերության ոլորտի միջազգային առաջադեմ փորձին տեղում ծանոթանալու նպատակով 2022 թվականի ապրիլի 18-23-ը գտնվում են Ֆինլանդիայի Հանրապետությունում։

Ուսումնական այցի նպատակն է գործնականում հասկանալ զարգացած երկրներում հանքարդյունաբերության ոլորտի կազմակերման և կարգավորման առանձնահատկությունները, հատկապես ոլորտի քաղաքականության և օգտակար հանածոների ներուժի օգտագործման, երկրաբանական տվյալների կառավարման, հանքարդյունաբերության բնապահպանական և սոցիալական ասպեկտների, հանքի փակման և հանքարդյունաբերության թափոնների կառավարման համատեքստում:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Ֆինլանդիայի կառավարության պաշտոնյաների, Ֆինլանդիայի երկրաբանական ծառայության (GTK), հանքարդյունահանողների միության և հանքարդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այցելություններ են կատարվում տարբեր հանքավայրեր, Եվրոպայի ամենախոշոր ոլորտային լաբորատորիա և փորձարարական հարստացման ֆաբրիկա, ինչպես նաև GTK-ի կազմում գործող այլ լաբորատորիաներ։

Այցը կազմակերպել է Համաշխարհային բանկը` հանքարդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականության մշակման գործընթացի և ՀԲ հանքարդյունաբերության ոլորտի բարելավման աջակցության ծրագրերի շրջանակում։

Այցին մասնակցում են նաև Վրաստանի Հանրապետություն բնական պաշարների ազգային գործակալության ներկայացուցիչները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է հանրային լսումները մարզերում

Հաջորդը

ՀՀ գործող իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքները

Այսօր՝ օգոստոսի 21-ին, առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքները։ Այդ մասին հայտնում է Սյունիքի…
Դիտել

Հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների…
Դիտել

Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։ Հայաստանից Արցախ գազամատակարարումը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share