Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի կարճ՝ հայկական խաչմերուկ

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի կոնտեքստում Հայաստանի կառավարությունը Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպել և դարձրել է Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի կարճ՝ հայկական խաչմերուկ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ: Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում»,- ասաց Փաշինյանը:

վարչապետն ավելացրեց, որ Հյուսիս-հարավ նախագծի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար նախաորակավորման մրցույթը հայտարարվել է փետրվարի 17-ին:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արևելք-արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում շատ արագ կիրականացնեն նաև այդ հատվածը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ՝ իհարկե, մնալ. Ռոբերտ Քոչարյան

Հաջորդը

ՉԻ բացառվում, որ սահմանափակումները հանվեն. Անահիտ Ավանեսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հարձակման է ենթարկվել Կուրսկի օդանավակայանը

Ռուսաստանում շարունակվում են հարձակումները օդանավակայանների վրա, որտեղ գտնվում են  Ուկրաինայի քաղաքները ռմբակոծող օդանավերը։ Դեկտեմբերի 6-ի գիշերը անհայտ անօդաչու…
Դիտել

ԵՄ-ն համաձայնեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Այս մասին հաղորդում…
Դիտել

Արցախի պետնախարարը հուսով է, որ միջազգային հանրության ճնշումների շնորհիվ արագ կհաղթահարվի հումանիտար ճգնաժամը

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված մարդասիրական աղետին, որն օրեցօր խորանում է: «Տելեգրամի» իր ալիքում այս մասին գրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share