ՀՀ-ն ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները․ ԱԽ քարտուղար

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: Նաև, ինչպես ասել եմ, Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող ենք առաջ գնալ այս գործընթացում:  Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և մենք, և թուրքական կողմը նշել ենք, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով

Հաջորդը

Առաջարկվող տարբերակը անարգանք է ուսուցիչների նկատմամբ․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի երկու անդամի

Հայաստանի ֆուտբոլի ազգային  հավաքականի անդամներ Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանը և  Արման Ռոբերտի Մարկոսյանը 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետման…
Դիտել

Քանաքեռում 4 անձի սպանության գործով կա ևս մեկ ձերբակալված, ընդհանուր 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների…
Դիտել

Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով մահացածների մեջ կան երեխաներ

Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ն,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share