Հոտնկայս ծափեր ու «բիս»-եր. կայացավ «Սիմֆոնիկ ռոքը»-ը

Հանրահայտ ռոք երգերը՝ երևանյան բեմում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց սիրված ռոք երգերը՝ դասական հնչողությամբ:

Համերգը սպասված էր հանրության կողմից. դա էր փաստում ներկաների արձագանքը. հանդիսատեսի շարքում էին ոչ միայն հայ, այլև այլազգի ունկնդիրներ: Դահլիճում ներկա էին և՛ ռոքի, և՛ դասական երաժշտության սիրահարներ:

Իհարկե, ռոքի ու սիմֆոնիկի միաձուլումը միջազգային երգարվեստում նորություն չէ, սակայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այն կատարում է փայլուն՝ միջազգային բեմերին հարիր մատուցմամբ:

Համերգին հնչեցին համաշխարհային ռոք խմբեր «System Of A Down -ի «Aerials», «Nirvana»-ի «Smells Like Teen Spirit», Bob Dylan-ի «Knockin’ on Heaven’s Door», «Deep Purple»-ի «Smoke on the Water», «Metallica»-ի «No Leaf Clover», «Aerosmith»-ի «Crazy», «The Beatles»-ի «Come Together», «Scorpions»-ի «Wind of Change», «Led Zeppelin»-ի «Kashmir», «Queen»-ի «We Are the Champions» հայտնի հիթերը:

Մենակատարը կիթառահար Վարդան Գաբոյանն էր: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ 2022-ի հունիսին նույն համերգային ծրագրի հաջողությունից հետո որոշել են այս տարի եւս կրկնել. «Երկու տարի առաջ որոշվեց բոլոր հնարավոր հայտնի ռոք հիթերը մշակել:

Փորձերի ժամանակ գիտակցեցինք, որ բավականին դժվար է սիմֆոնիկի ու ռոք գործիքների բալանսը գտնել: Մեծ մասամբ մշակումներն արել են կոմպոզիտորներ Մարտին Ուլիխանյանն ու Կարեն Անանյանը: Այս հիթերը, կարծում եմ, համաշխարհային երաժշտության ոսկե ձայնադարանում են»։

Համերգի ավարտին հոտնկայս հնչող բուռն ծափահարություններով հանդիսականները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին չորս-հինգ անգամ բեմ վերադարձրին «բիս»-ի՝ կրկին կատարելու ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները։

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ն ընդունեց ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագիծը

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

16 տարեկանների անձնագրերը կդառնան վճարովի

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում։ Մասնավորապես, այսօր կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, ըստ որի առաջարկվում…
Դիտել

Շնորհակալություն Տոտո․ Իտալիայում հրաժեշտ են տվել աշխարհահռչակ եգահանին

Իտալիայում հրաժեշտ են տվել հայտնի երգիչ Տոտո Կուտունյոյին Կուտունյոյի երգերը ինչպիսիք են «L’Italiano», «Solo noi», «Buona notte», «Serenata»…
Դիտել

Ղրիմում զինամթերքի պահեստը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով  ճնշել է 11 անօդաչու թռչող սարք, հայտարարել է բռնակցված…
Դիտել

Բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանի հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված` COVID 19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share