Հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր բանակցային ձևաչափերում․ Փաշինյան

Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ-ի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ-ի տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ-ի տարածք»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը.

«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ-ի տարածքով և, որ ՀՀ-ի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ-ի պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված: Պիտի արձանագրեմ, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել, որպես մի հերթական բլոկբաստեր: Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ, կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունն ի տարբերություն նախկինի իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն, նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու ըստ պլանի և նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա նրանց կողմից: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»:

Փաշինյանը խոսեց նաև հարաբերություններ կարգավորման մասին.

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ ՀՀ կառավարությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին: Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում: ՀՀ-ն պատրաստ է նման աշխատանքի և հույս ունենք, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի կողմից: Այս համատեքստում միջազգային պատշաճ մեխանիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր է»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տարածքն ազատվել է չիչխանի մացառներից և մանր թփերից, որևէ ծառ չի հատվել․ՇՄՆ

Հաջորդը

Ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող  գրունտային ճանապարհը․ Փաշինյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել

Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից այսօր առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել։ Առևանգված արցախցիները…
Դիտել

Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանի կոչ-հայտարարությունը. Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ։…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երեւան ժամանած ԵԱՀԿ…
Դիտել

Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում ԼՂ-ում 2 երեխայի մահվան համար. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share