Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. Հանրային պաշտպանի գրասենյակ

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի քրեական գործի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թամարա Բաղդասարյանը նշեց, որ Աթիլա Չիչեքը և Հուսեյին Յըլդրըմը 2021 թվականի օգոստոսին ձերբակալվել են Թուրքիայից սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու և իրենց հետ մաքսանենգությամբ զենք-զինամթերք Հայաստան տեղափոխելու կասկածանքով, նրանց մեղադրանք էր առաջադրվել:

«Առաջին ատյանի դատարանը Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման, որը բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ հանրային պաշտպանի բողոքի հիման վրա: Վերաքննիչ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ մեղադրյալները թեև զինված հատել են սահմանը, բայց դիմադրություն ցույց չեն տվել»,- ասաց Բաղդասարյանը:

2022 թվականի փետրվարի 23-ին դատարանը որոշում է կայացրել պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով: Այսպիսով, նրանց նկատմամբ կալանքը վերացվել էր և նրանք ազատ էին արձակվել դատական նիստերի դահլիճից:

2022 թվականի փետրվարի 23-ին դատարանը որոշում է կայացրել պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով: Այսպիսով, նրանց նկատմամբ կալանքը վերացվել էր և նրանք ազատ էին արձակվել դատական նիստերի դահլիճից:

«Նրանց նկատմամբ սահմանվել է փորձաշրջան, այսինքն՝ որոշակի պարբերականության նրանք պետք է ներկայանան համապատասխան ծառայություն և հաստատեն իրենց ներկայությունը»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Դրանից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը, սակայն, վարույթ չի ընդունվել և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

«Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրանք դադարել են լինել հանրային պաշտպանի  գրասենյակի շահառուներ:  Դրանից հետո նրանց ճակատագրի մասին տեղեկություն չենք ունեցել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով տարածված լուրերին, թե Հայաստանն Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին արտահանձնել է Թուրքիային՝ Թամարա Բաղդասարյանն ասաց, որ  արտահանձնումը ենթադրում է որոշակի գործընթացներ, պետք է նշանակվի դատական նիստ, այլ պետությունից փաստաթղթեր պետք է ներկայացվեն, և դատարանը որոշում կայացնի՝ արդյոք պետք է՝ արտահանձնել տվյալ անձանց, թե ոչ: «Համենայնդեպս, հանրային պաշտպանի գրասենյակը նման հարցով դիմում չի ստացել»,- ավելացրեց նա: 

Սեպտեմբերի 25-ին տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին: Տեղեկության տարածումից հետո ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում են ներկայացրել՝ արձանագրելով, որ իրենց կողմից ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չեն փոխանցել Թուրքիային։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Հաջորդը

Սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք․ Մակրոն

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից։ Նախատեսվում է…
Դիտել

Արայիկ Հարությունյանը դադրեցնում է նստացույցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դադրեցնում է նստացույցը։ «Հարգելի՛ հայրենակիցներ,Ի շարունակություն հուլիսի 17-ին հայտարարած որոշմանս՝ Վերածննդի հրապարակում մեկնարկած…
Դիտել

Իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու լրագրողների անխոչընդոտ աշխատանքը. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share