Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ և աշխատակազմերին ներկայացրել վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներ Հակոբ Բալայանին և Արտակ Հովակիմյանին:

Քաղաքապետն առանձնացրել է այն ոլորտները, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Մասնավորապես, նշվել է, որ օրվա խնդիրները լուծելուց բացի անհրաժեշտ է մնայուն համակարգեր ձևավորել:

«Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել, որոնք նպաստելու են մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու թափանցիկության ապահովմանը: Շատ կարևոր է, որ վարչական շրջան կամ քաղաքապետարան դիմող մեր քաղաքացիները զերծ մնան ավելորդ քաշքշուկներից: Դուք ևս տեղերում պետք է հետևեք, որ ներդրվող համակարգերն արդյունավետ գործեն»,- ընդգծել է քաղաքապետը:

Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանների նոր ղեկավարների հետ աշխատակազմերի գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ Դավիթ Բաբայան

Հաջորդը

Երևան քաղաքի Մոլդովական փողոցում դանակահարություն է տեղի ունեցել. ձերբակալվել է 72-ամյա տղամարդ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայրենիքի պաշտպաններից հինգը մաքսային ծառայությունում աշխատելու հրավեր է ստացել

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։ Ձեռք բերած նոր…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողները անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի

Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել…
Դիտել

Պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղության զորամասեր

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share