Հրդեհ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում․ սահմանվել է հերթապահություն

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին, ժամը 17։55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում։ Հրդեհը մեկուսացվել է հունիսի 29-ին, ժամը 05:09-ին, մարվել՝ 05:45-ին: Հայ-Ադրբեջանական սահմանի չեզոք գոտում այրվել է մոտ 400 հա խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարները սահմանել են հերթապահություն մոտ 20 կմ երկայնքով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա. Ջո Բայդեն

Հաջորդը

Քննարկվել է փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը շահագրգռված է ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ. վարչապետ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին, որին տեղում…
Դիտել

Մասնակի փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը

Նոյեմբերի 29-ին, ժամը 13:48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share