Հրդեհ ՊՆ պահեստներում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ և 15 փայտակոճ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հաջորդը

ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

Առնչվող նյութեր
Դիտել

Կրկին հարվածել են Խարկովի կենտրոնին

Խարկովում, ըստ ստացվող տեղեկությունների, ռուսական հարվածների են ենթարկվել ոստիկանության շրջանային վարչությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։ Սոցցանցերում հրապարակված…
Դիտել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share