Հրդեհ՝ Կապանում. 1 քաղաքացի ծանր վիճակում հոսպիտալացվել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 13-ին, ժամը 10:25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 12։20-ին: Մինաս Պապյան փողոցի թիվ 10ա հասցեում այրվել է երկու փայտե տնակ (25 քմ և 15 քմ):

Կանխվել է հրդեհի տարածումը մոտակա տնակներ: Քաղաքացի Ե.Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդը

Չինաստանից կենդանի թռչնի, թռչնամթերքի և մի շարք այլ ապրանքների ներմուծման արգելանքը վերացվել է. ՍԱՏՄ

Առնչվող նյութեր
Դիտել

Հերթական երկրաշարժը Բավրայում. ուժգնությունը 3-4 բալ

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…
Դիտել

Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչը 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկել

Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share