Ղազախստանում 8 հազար մարդ են ձերբակալել

Ավելի քան 1,5 հազար մարդ պատասխանատվության է ենթարկվել ամբողջ Ղազախստանում արտակարգ դրությունը խախտելու համար: Այս մասին նշվել է օպերատիվ շտաբի նիստում, որը վարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ընդհանուր առմամբ երկրում ավելի քան 1500 մարդ է պատասխանատվության ենթարկվել արտակարգ դրությունը խախտելու համար», – ասված է հաղորդագրության մեջ։

Իսկ օպերատիվ շտաբի Telegram-ալիքը հաղորդել է, որ Ղազախստանի իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդու են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված։

«Ամբողջ երկրում բերման է ենթարկվել 7939 մարդ։ Իրավապահները Ալմաթիի երկու շուկաներում Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների հետ ձերբակալել են 207 մարդու»,- ասված է հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարվել է 1.69 միլիոն պատվաստում

Հաջորդը

ՌԴ համար անընդունելի են Վաշինգոտնի ներկայացրած պայմանները. ՌԴ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է Եվրոպական Միության ջանքերն այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի…
Դիտել

Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը. Ավստրիայի ԱԳ նախարար

Ինչ էլ որ լինի, մենք պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին այսօր Երևանում հայտարարել…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 20-ին Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share