Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հիվանդանուցում մահացել է

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը:

Ավելի վաղ Associated Press-ը մեջբերել էր Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքերն այն մասին, որ Աբեն ծանր վիճակում է:

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ հանցագործժը  նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով կրակել է նրան թիկունքից: Հնչել է երկու կրակոց:

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է:

Kyodo գործակալությունը հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր Ճապոնիայի նախկին վարչապետը հատակին՝ պառկած վիճակում, իսկ վերնաշապիկի վրա արյան հետքեր են: Լուսանկարում նաև պատկերված է, թե ինչպես են նրա շուրջը հավաքվել մարդիկ, իսկ նրանցից մեկը սրտի մերսում է իրականացնում: Դեպքի վայրում գտնված փրկարարներից մեկը հայտնել է, որ 67-ամյա Աբեն չէր շնչում և նրա սիրտը կանգ է առել հիվանդանոց տանելու ճանապարհին:

TBS-ն հայտնում է, որ ատրճանակից ստացված կրակոցները դիպչել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին ու ամենայն հավանականությամբ նաև պարանոցին:

Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել Է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխարհը քննարկում է ուկրաինական ճգնաժամը

Հաջորդը

Աննա Հակոբյանն այցելել է «Կապանի Ժամանակակից արվեստի թանգարան»

Առնչվող նյութեր
Դիտել

Ձեզ եմ փոխանցում ԱՄՆ և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը․ Բայդենի նամակը Փաշինյանին

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Նամակում ասվում…
Դիտել

ԱՄՆ-ում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերովխորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ…
Դիտել

Պուտինը Էրդողանի հետ ուկրաինական հացահատիկի փոխադրման հարցով քննարկում կունենա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուկրաինական հացահատիկի փոխադրման թեմայի շուրջ անպայման քննարկում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share