ՃՏՊ Արցախի Շոշ համայնքի տարածքում. ուղևորը տեղում մահացել է

Նոյեմբերի 7-ին ժամը 11:15-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ Ա.Գրիգորյանը հաղորդել է, որ Շոշ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած քննչական օպերատիվ խումբը
պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի 58-ամյա բնակիչ Ա. Մարգարյանը վարելով «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և բախվել ժայռին։

ՃՏ պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ ուղևոր՝ նույն գյուղի 65-ամյա բնակիչ Հ. Ավանեսյանը տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ջերմուկ քաղաք

Հաջորդը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին

Առնչվող նյութեր
Դիտել

Միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի…
Դիտել

Արցախից 10 բուժառու տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ օգոստոսի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական…
Դիտել

Արդեն երկու ժամ Սոթքի ուղղությամբ մարտերը շարունակվում են

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share