Մահացել է հայազգի ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը

Մարտի 31-ին՝ 81 տարեկանում մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը,՝ Կոմանդոսը։ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել էր 1939 թվականի մայիսի 22-ին Թբիլիսիում։

1988 թվականից մասնակցել է  Արցախի ազատագրման պայքարին։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

Ա․Տեր-Թադևոսյանը խորհրդային բանակի կազմում ծառայել էր Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հակոբ Արշակյանը հրաժարական է տալիս

Հաջորդը

Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստան մեկնող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության կազմում են նաև պաշտպանական արդյունաբերության ընկերություններ․ Politico

Politico պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարելիք այցին. Ֆրանսիացի նախարարը պատրաստվում է Հայաստան…
Դիտել

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է երկու ծառայակից

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների…
Դիտել

Գնել Սանոսյանը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share