Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

2021թ. հունիսի 29-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում Երևանի 34-ամյա բնակիչն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որից հետո վերջինս վրաանցման է ենթարկվել Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նույն օրը՝ ժամը 02:20-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել են դեպքի վարի և ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների զննություններ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել է դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել է փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ

Հաջորդը

Ոստիկանները բացահայտել են նռնակի պայթյունի հետեւանքով 2 անձի մահվան դեպքի մանրամասները

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության…
Դիտել

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք․ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին:  Սթիվեն Սակուր- Պարոն Վարդանյան, միգուցե մեր HardTalk-ի…
Դիտել

ԱՄՆ կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդեն

Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը: «Մեծարգո…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share