Մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է․Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ մատչելի վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն մայրաքաղաքի շենքերում։

«Սիրելի երևանցիներ,

Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը:

Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած մեր այն տղաները, որոնք ամենից շատ ունեն մատչելի տեղաշարժի կարիքը:

Եվ այդպիսով, մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրել ենք։ Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն։

Ուզում եմ հայտնել նաև, որ վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած մեր քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է: Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր»,-Ֆեյբուքում գրել է Հայկ Մարությանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերի համար․Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Մեկնարկել է զինծառայողների զորացրման գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը

«Հարգելի ֆուտբոլասերներ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը, սակայն ակումբը շարունակելու է…
Դիտել

ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները

Օգոստոսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Մեհդի Ռայիսիի…
Դիտել

Վեհափառ հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share