Մեկնարկել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի ուսումնասիրությունները

EU4Sevan ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին մեկնարկվել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի հետ փոխազդեցությունների, ծագման և հասակի ուսումնասիրությունները:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները Գերմանիայի Դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի գիտնականների հետ հոկտեմբերի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի ավազանում իրականացրել են ջրերի նմուշառումներ 13 ստորերկրյա ջրաղբյուրից (աղբյուր և հորատանցք), մակերևութային 2 ջրհոսքից և Արփա-Սևան թունելից։

Վերցված ջրի նմուշները հետազոտվելու են Գերմանիայի դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում։

Սևանա լճի ափամերձ՝ Չկալովկա գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղն ընկած հատվածում (85 կմ երկարությամբ), մոտորանավակով իրականացվել են ստորերկրյա ջրերի Սևանա լիճ խորքային հոսքի գոտիների հայտնաբերման աշխատանքներ՝ ջրում լուծված ռադոն գազի հայտնաբերման միջոցով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։

Հաջորդը

Տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի հանդիպումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին. Փաշինյան

«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share