Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»

ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, ով 2020/2021 մրցաշրջանում խաղացել էր «Բարսելոնայի» կազմում, դարձավ «Ոսկե գնդակ 2021»-ի հաղթող։

34-ամյա արգենտինացին 7-րդ անգամ է նվաճում այդ մրցանակը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ «Ոսկե գնդակների» թվով երկրորդ տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ 5։

2021 թվականին Մեսին «Բարսելոնայի» հետ հաղթել է Իսպանիայի գավաթում, խփել է 30 գոլ եւ դարձել է 2020/21 մրցաշրջանի Լա լիգայի լավագույն ռմբարկու։ Նա նաև Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է Ամերիկայի գավաթի տիտղոսը։

«Բավարիայի» ու Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը նույնպես հավակնում էր «Ոսկե գնդակին», արժանացավ տարվա լավագույն հարձակվողի մրցանակին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Օրնիֆլ» տրագիկոմեդիայի պրեմիերան Դրամատիկական թատրոնում (լուսանկարներ)

Հաջորդը

Հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը: ՀՀ ԱԳՆ խոսնակ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել…
Դիտել

Սերգեյ Շոյգույի շնորհավորական ուղերձը Սուրեն Պապիկյանին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.…
Դիտել

Սյունիքում գազատարը վերանորոգվել է

Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի վնասված հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են։ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 2-ին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share