«Մեր խաղաղապահների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ընդունելի չէ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի բլոկադան ցույց է տալիս, որ ՌԴ խաղաղապահները եռակողմ հայտարարությամբ արձանագրված իրենց պարտականությունները չեն կատարում։ 

Ի պատասխան դրան՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել է. «ՌԴ խաղաղապահները իրենց առաքելությունը կատարում են։ Քայլեր են կատարվում իրավիճակը կայունացնելու համար։ Եթե հայտնի չէ, կարող եմ կրկնել նրանց համար, ովքեր չգիտեն։ Սրացումներ քանիցս եղել են, նաև՝ մինչ այդ, և միայն ՌԴ խաղաղապահներն են ամեն ինչ արել իրավիճակի կայունացման համար։ Մեր խաղաղապահների նկատմամբ այդպիսի վերաբերմունքն ընդունելի չէ»,- հավելել է Զախարովան։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ն ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ է անում առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք․ ԱԽ քարտուղար

Հաջորդը

«ՌԴ-ն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում կարգուկանոն ապահովելու համար». Պեսկով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Հանդիպման ընթացքում քննարկվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share