ՄԻԵԴ-ում Հայաստան ընդդեմ Թուրքիա գանգատը գտնվում է քննության փուլում

ՄԻԵԴ-ում Հայաստան ընդդեմ Թուրքիա գանգատը գտնվում է քննության փուլում: Այս մասին Ազգային ժողովում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Հայաստանը մայիսի 9-ին միջպետական գանգատ ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի դեմ` հիմնվելով եվրոպական կոնվենցիայի վրա: Գանգատը վերաբերվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման մասին, որոնք նպաստել են նույն խախտումներին, որոնք կատարել է Ադրբեջանը`խոսքը կյանքի իրավունքի, սեփական իրավունքի և այլ հոդվածների խախտումների մասին է: Այս պահի դրությամբ գտնվում է քննության փուլում: Քննարկվում է Մեծ պալատին կամ պալատին իրավազորությանը տրամադրելու հարցը: Ընթացքի մասին կտեղեկացնենք»,- նշել է Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը նաեւ խոսել է գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով միջազգային իրավական պրոցեսների մասին: 

«Գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով մի շարք պրոցեսներ ունենք, որոնք ընթանում են նախ Եվրոպական դատարանում: Այնտեղ պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ վերջին դեպքերի հետ կապված ներկայացրել էինք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը:

Այս գործընթացներով, ցավոք սրտի, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացված որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետները, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Բայց կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որի հետ կապված ունենք լրացուցիչ որոշում»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել

Հաջորդը

25 միավոր «Կամազ-4308» ՊՆ-ից փոխանցվեց ԱԻՆ-ին

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԿԵ նախարարն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի…
Դիտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Սոչիում տեղի ունեցող եռակողմ բանակցությունների ընթացքում

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share