Միհրան Պողոսյանը 1 տոննա թմրամիջոցի մասին

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել:

«Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման վերաբերյալ շրջանառվող լուրերի կապակցությամբ․

Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։

Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։

Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։

ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին։

Եվ այս պարագայում, խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ՝ ովքեր ահազանգել են դեպքի մասին։

Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։

Ելնելով մի շարք գործոններից՝ առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին անտեղի մարդկանց չքաշքշել։

ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելությունը ուստի և կոչ եմ անում այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն» ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին»,- ասված է Միհրան Պողոսյանի հայտարարությունում։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր. «Այդ մեկ տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանրամասներ «Նոր Զովքի» գործով. «Ավամ Գրուպ»-ի տնօրենը բյուջե է վերականգնել 500 մլն դրամի վնասը

Հաջորդը

Ալիևն առաջին անգամ կմասնակցի ԵԱՏՄ նիստին

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Հունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ…
Դիտել

429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. Անահիտ Ավանեսյան

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնել…
Դիտել

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը․ Արա Այվազյան

Կայացել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումը։ Ներկայացնում ենք…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է ռազմագերիների վերադարձի հարցը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share