Մանրամասներ «Նոր Զովքի» գործով. «Ավամ Գրուպ»-ի տնօրենը բյուջե է վերականգնել 500 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս-ն, հանդիսանալով շինանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության գործադիր տնօրենը, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ.Ս.-ի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, 2016 թվականի ապրիլ ամսից 2023 թվականի փետրվար ամիսը ներառյալ, թաքցրել է «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։

Մասնավորապես, «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար Ս.Ս.-ն ներգրավել է Վ.Ս-ին, ով վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է գործիքներ ու միջոցներ և վերացրել է խոչընդոտներ, այն է՝ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին և սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել է իր հաշվառման հասցեի նկուղում։ Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել էին նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

Այդ կերպ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ն, տիրապետելով ընկերության կողմից իրացված ապրանքների իրական շրջանառությանը, որը 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ կազմել է 7.613.869.637 ՀՀ դրամ, Վ.Ս.-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը և շահութահարկը չվճարելու նպատակով թաքցրել է ընկերության կողմից հիշյալ ժամանակահատվածում իրականացված հարկվող գործարքների մի մասը, նույն հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տվել 3.437.911.927 ՀՀ դրամ շրջանառություն՝ չհայտարարագրելով 4.175.957.710 ՀՀ դրամ շրջանառությունը, և 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թթ. շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ «Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ընկերության նախկին տնօրեն Վ.Ա.-ի, գլխավոր հաշվապահներ Մ.Խ.-ի և Ս.Մ.-ի  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննության ընթացքում «Ավամ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Ս.Ս.-ն պետական բյուջե է վերականգնել շրջանառությունը թաքցնելու արդյունքում չվճարված գումարից 500.000.000 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանին մնացել է անելու 2 տարբերակ. Մամիջանյան

Հաջորդը

Միհրան Պողոսյանը 1 տոննա թմրամիջոցի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Ճապոնիայի կառավարող կուսակցությունը դադարեցնում Է նախընտրական արշավն Աբեի դեմ մահափորձի պատճառով

Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել Է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո…
Դիտել

Իրանի պաշտպանության նախարարը բացառել է տարածաշրջանում պատերազմի հնարավորությունը

Տարածաշրջանում պատերազմ չի լինի, եւ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ հստակ է։ Այս մասին հայտարարել է…
Դիտել

Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է․ ՔԿ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՔԿ մամուլի…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եգիպտոսի նախագահը և ՀՀ Վարչապետը հանդես են եկել հայտարարություններով

Եգիպտոսի նախագահը և ՀՀ Վարչապետը հանդես են եկել հայտարարություններով ԶԼՄ ներկայացուցիչների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share