Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ

Ժոզե Մոուրինյոն պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, այժմ Մխիթարյանն ինքը պետք է որոշի, պատրա”ստ է կրկին աշխատել Մոուրինյոյի հետ:

Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն է, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

Մայիսի 4-ին հայտնի էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրաձգություն Կազանի դպրոցում. կա 9 զոհ

Հաջորդը

Բաքուն պատրաստ է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

Առնչվող նյութեր
Դիտել

Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը…
Դիտել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացում չի ակնկալում անգամ Ուկրաինայի հակամարտությունից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի ակնկալում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կնորմալացվեն անգամ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո, քանի…
Դիտել

Տեղի է ունեցել զեղչերի իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղված քննարկում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում էր հրավիրվել զեղչերի և այլ ակցիաների իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ: Միջոցառմանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share