Նախատեսվում է վերականգնել  Արաքս գետի նախկին հունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերականգնել  Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար: Հիմնավորման համաձայն, անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը սահմանային համապատասխան հատվածում՝ մոտ 6.5 կմ երկարության վրա և վերացնել վտակը (փակել մուտքը և ելքը) հետագա փլուզումներից խուսափելու համար: Ինչպես նաև առաջարկվում է  նախատեսել սահմանային համապատասխան  նշանի մոտ, Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատվար (պատնեշ)՝ Արաքս գետի ջրերը նախկին հունը ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը: Ըստ այդմ, 22,380.0 հազար դրամ գումարը կվերաբաշխվի պետբյուջեի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ» միջոցառման գծով նախատեսված աշխատանքների՝ գնումների ընթացակարգերի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Հաջորդը

Բերձորից պետք է դուրս գանք. ԱՀ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Սակրավորները վնասազերծել են Խանջյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված նռնակը.ԱԻՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 09։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ…
Դիտել

Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share