Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։

«Բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։

Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են Երեւանի մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրները

Հաջորդը

Դաքքայում կբացվի «Արմաթ» լաբորատորիա

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ նախագահը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանին: Հանդիպման ժամանակ քննարկվել…
Դիտել

Թուրքիայի ԱԳՆ-ն ամբողջովին մերժում է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share