Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունում։

«Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս:

Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան: Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով: Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:

Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:  Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին», – նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Հաջորդը

Լիլիթ Մակունցն աշխատանքային այց է կատարել Լոս Անջելես

Առնչվող նյութեր
Դիտել

«Մեր խաղաղապահների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ընդունելի չէ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն…
Դիտել

«Վերելք»-ը իրականացնելու է մարտական հերթապահության հերթափոխ

«Վերելք» կուսակցությունը հայտարարություն է տարածել որում ասված է․ «Հիմք ընդունելով 28.05.2021թ. «Վերելք» կուսակցության նախագահ, պահեստազորի գնդապետ, քաղաքական գիտությունների…
Դիտել

Գյումրու փողոցներինց մեկը կկրի Հասմիկ Կիրակոսյանի անունը

Գյումրիի Սպանդարյան փողոցի՝ Շահումյան փողոցից Հաղթանակի պողոտա ընկած հատվածն այսուհետ կրելու է Հասմիկ Կիրակոսյանի անունը։ Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share