Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին

Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։ Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։ Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրել է, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:

«Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,-նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:


Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին, տանը պահվող կենդանիներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ:


Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ: Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Սա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:


Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաև թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։


Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի՝ ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով․ Արման Թաթոյան

Հաջորդը

Ֆինանսների նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան

Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի…
Դիտել

Եվրոպան բախվել է «համաշխարհային նոր տիպի պատերազմի»․ Մակրոն

Եվրոպան պատվաստումների պատճառով բախվել է «համաշխարհային նոր տիպի պատերազմի», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առցանց գագաթնաժողովի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share