Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:

Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գլխավոր դատախազը առաջարկել է պատերազմի մասնակիցների համար ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը

Հաջորդը

Հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Թմրանյութեր, թռչող սարք, հեռախոսներ. ԱՆ-ն ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետու զեկույցը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի,…
Դիտել

ՌԴ ՊՆ. 145 տոննա հումանիտար օգնություն է հասցվել Քելբաջարի շրջան

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության…
Դիտել

Թուրքիա-Հայաստան բեռնափոխադրումներ կիրականացվեն օդային տրանսպորտով

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share