ՇՄ նախարարի տեղակալը Սյունիքի մարզում մի շարք արգելավայրեր է այցելել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 12-15-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։

ՊՈԱԿ-ի կազմում են «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Բողաքար» արգելավայրը, «Սոսու պուրակ» արգելավայրը, «Զանգեզուր» արգելավայրը, «Խուստուփ» արգելավայրը, «Սև լիճ» արգելավայրը։

Կապան քաղաքում նախարարի տեղակալն հանդիպում է անցկացրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ։

Աշխատակազմի հետ հանդիպմանը նախարարի տեղակալը նախ իր գոհունակությունն է հայտնել աշխատանքների ընթացքի վերաբեյալ, ապա անդրադարձել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանն ուղղված նախարարության ծրագրերին․

«Սյունիքի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը տարբերվում է մեր մյուս տարածքներից իր առանձնահատկություններով, բայց ինչպես մեր մյուս կառույցներում, այնպես էլ այստեղ նպատակ ունենք գնալ որակական փոփոխությունների ճանապարհով, մենք գնում ենք բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ։ Քաղաքականություն մշակելիս և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մենք փորձում ենք անել հնարավորը, որ իրականացվող ծրագրերը դրական ազդեցություն ունենան «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հետագա զարգացման և կայացման վրա՝ դարձնելով այն միջազգային պահանջներին և չափանիշներին համապատասխանող բնության հատուկ պահպանվող տարածք»,-նշել է նախարարի տեղակալը։

Հաջորդիվ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալն եղել է ՊՈԱԿ-ի ԲՀՊՏ- ներում և տեղում ծանոթացել ՊՈԱԿ-ի կենսաբազմազանությանը, պահպանվող տարածքների առանձնահատկություններին, հնարավորություններին և զբոսաշրջային ներուժին։
Նախարարի տեղակալն այցելել է «Շիկահող» պետական արգելոց, այնուհետև «Շիկահող» մասնաճյուղի վարչական շենքում հանդիպում անցկացրել մասնաճյուղի աշխատակիցների հետ, քննարկվել են առկա հիմնախնդիրները, դրանք ճգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը:

Արամ Մեյմարյանն այցելել է նաև Կապան քաղաքից մոտ 25 կմ հվ, «Շիկահող» պետարգելոց տանող ճանապարհին գտնվող «Փղի ճտեր» որմնաքանդակ, քննարկվել են հուշարձանի անձնագրավորման հնարավորությունները։

Նախարարի տեղակալն այցելել է նաև Ներքին Հանդ համայնք «Սոսու պուրակ» արգելավայր՝ տեղում ծանոթացել արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակին և դրա պահպանության առանձնահատկություններին, տնկարանային տնտեսությանը և առաջարկվող երթուղու հնարավորություններին։ Քննարկվել են արգելավայրի և դրա կենսաբազմազանության արդյունավետ պահպանմանն առնչվող հարցեր։

Արամ Մեյմարյանը եղել է «Արևիք» մասնաճյուղում՝ վարչական շենքում հանդիպել մասնաճյուղի աշխատակիցներին, ծանոթացել առկա իրավիճակին և հնարավորություններին։

Այնուհետև այցելել է այցելել «Արևիք» ազգային պարկի տարածք, իսկ «Բողաքար» արգելավայրում այցելել է Բողաքարի ջրվեժ։ Նախարարի տեղակալի այցը շարունակվել է դեպի «Զանգեզուր» արգելավայր, որտեղ՝ 3600 մ բարձրության վրա իրականացրել է կենդանիների դիտարկում։

Եզրափակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ Արամ Մեյմարյանը եղել է «Խուստուփ» արգելավայրում, այնուհետև կատարել վերելք Խուստուփ լեռնագագաթ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հաջորդը

Մահվան ելքով վրաերթ հանքավայրում

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում…
Դիտել

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն աշխատանքային այցով Փարիզում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի…
Դիտել

Եվս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը. ԱՆ

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, գործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share